ԱՄՆ-ն զգուշացրել է Իրանին. Միլլեր
Միացյալ Նահանգները զգուշացրել է Իրանին՝ չհարձակվել Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի վրա Դամասկոսում Իսրայելի հարվածից հետո։
Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Մենք Իրանի կառավարությանը հասկացրել ենք, որ նրանք չպետք է օգտագործեն այս միջադեպը որպես պատրվակ՝ հարձակվելու ԱՄՆ զորքերի կամ տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների վրա: Եվ մենք կշարունակենք նրանց հասկացնել, որ նրանք չպետք է որևէ քայլ ձեռնարկեն իրավիճակը սրելու համար,- ասել է Միլլերը: