Սպիտակ տունը հիասթափված է Իսրայելից
Ամերիկացիներն ավելի ու ավելի են հիասթափվում Գազայում Իսրայելի պաշտպանության բանակի գործողություններից, թեև նրանք շարունակում են պաշտպանել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ հանրային հարցերի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին:
«Վերջերս աճում է հիասթափության աստիճանը, թե ինչպես են անցկացվում այդ գործողությունները և ինչպես են իսրայելցիները գործում տեղում՝ քաղաքացիական զոհերի առումով», - ասել է Քիրբին ABC-ի «Meet the Press»-ին տված հարցազրույցում:
Քիրբին ասել է, որ հիասթափությունը եղել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ֆոնին:
Պաշտոնյան խոստովանել է, որ Նեթանյահուն խոստացել է քայլեր ձեռնարկել իրավիճակը բարելավելու համար: