ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածել են հութիներին
Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Եմենի արևմուտքում գտնվող ապստամբական շարժման Անսար Ալլահի թիրախներին:
Այս մասին գրում է հութիներին պատկանող Saba գործակալությունը։
Գնդակոծության հետեւանքով վիրավորվել է մեկ խաղաղ բնակիչ։ Գործակալության տվյալներով՝ հարձակումն իրականացվել է Կարմիր ծովի ափին գտնվող Ալ-Հոդեյդա նահանգի տարածքում։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո Եմենի արմատական «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչները (հութիներ) հայտարարեցին, որ հարվածելու են Իսրայելին և թույլ չեն տա, որ նրա հետ կապված նավերն անցնեն երկրի ջրերով։