Իրանի հոգևոր առաջնորդը ներում է շնորհել ԱՄՆ-ի իրանցի գործակալներին
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին որոշել է ներում շնորհել Իսլամական Հանրապետությունում ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար դատապարտված չորս անձանց։
Այս մասին IRNA-ին հայտնել է նրանց փաստաբան Հոջաթ Քերմանին։
«Այս գործով դատապարտված չորս անձինք ազատ կարձակվեն Իդ ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ Իրանի հոգևոր առաջնորդի որոշմամբ»,- ասել է Քերմանին։
2024 թվականի Իդ ալ-Ֆիտրն ընկնում է ապրիլի 10-ին, սա մուսուլմանների գլխավոր տոներից մեկն է, որը նշում է Ռամադան ամսվա ծոմապահության ավարտը: