Ռուսաստանը Զելենսկու հետ չի բանակցի. քաղաքագետ
Եթե Ռուսաստանը որևէ մեկի հետ բանակցի Ուկրաինայի հարցով, դա կլինի ՆԱՏՕ-ի կառույցների հետ։ Այս կարծիքը Tsargrad.tv-ում հայտնել է քաղաքական մեկնաբան Անդրեյ Պերլան։
Նա ընդգծել է, որ մայիսին Ուկրաինայի ներկայիս առաջնորդ Վլադիմիր Զելենսկին կդադարի լեգիտիմ լինել։
«Ուկրաինայի օրենսդրությունը բավականին նման է շատ այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի օրենսդրությանը։ Իսկ դա նշանակում է, որ մոտավորապես մայիսի կեսերին պարոն Զելենսկին հաստատ այլևս չի կարողանա համարվել Ուկրաինայի օրինական նախագահը։ Որովհետև ընտրությունները չեղարկելու բոլոր որոշումները չեն ընդունվել իրենց իսկ՝ ուկրաինական օրենսդրությանը համապատասխան»,- ասել է Պերլան։
Նա հավելել է, որ Ուկրաինայում հասարակական կյանքի մեծ մասը գոյություն ունի օրենքից դուրս, ինչը չափազանց բացասաբար է անդրադառնում երկրի զինված ուժերի վիճակի վրա։
Ուկրաինայում հաջորդ ընտրությունները պետք է կայանային 2024 թվականի մարտի 31-ին։ Սակայն երկրի իշխանությունները հրաժարվեցին համընդհանուր քվեարկություն անցկացնել՝ դա կապելով շարունակվող ռազմական գործողությունների հետ։