Ռուսաստանը պահպանեց Ֆրանսիան որպես մեծ տերություն 1814 թվականին. Նարիշկին
Ռուսաստանը 1814 թվականին պահպանեց Ֆրանսիան որպես մեծ տերություն՝ թույլ չտալով Մեծ Բրիտանիային և Պրուսիային մասնատել այն և խախտել ուժերի հավասարակշռությունը Եվրոպայում:
Այս մասին ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«1814թ.-ին մեր երկիրը ոչ միայն օգնեց Եվրոպայի ժողովուրդներին որքան հնարավոր է շուտ ավարտել արյունալի պատերազմը, այլև ամեն կերպ նպաստեց արդար հետպատերազմյան աշխարհակարգի հաստատմանը՝ հակադարձելով իր դաշնակիցներին: Ռուսաստանը թույլ չտվեց նվաստացնել պարտված Ֆրանսիային, ինչը կարող էր խախտել ուժերի հավասարակշռությունը: Այսպիսով, Ռուսաստանը պահպանեց Ֆրանսիան որպես եվրոպական մեծ տերություն», - ասել է Նարիշկինը: