Ուկրաինան չի պնդում ՆԱՏՕ-ին անհապաղ անդամակցելու հարցում. Թուրքիայում Ուկրաինայի դեսպան
Ուկրաինան չի պնդում անհապաղ անդամակցել ՆԱՏՕ-ին, հայտարարել է Թուրքիայում երկրի դեսպան Վասիլի Բոդնարը Yeni Şafak թերթին տված հարցազրույցում։
«Մենք ցանկանում ենք, որ որոշվեն մեր՝ ՆԱՏՕ մտնելու պայմանները, մեզ ժամկետ տրվի։ Այս պահին Ուկրաինան դաշինքին անդամակցելու պահանջ չունի։ Մենք ցանկանում ենք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի ժամկետի վերաբերյալ պատասխան ստանալ, որը կանցկացվի Վաշինգտոնում»,- ասել է դիվանագետը:
Դեսպանն ընդգծել է, որ դաշինքին անդամակցության հարցը կարող է քննարկվել Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո։