ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև բանակցություններում առաջընթաց չկա
Միջազգային միջնորդների մասնակցությամբ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև բանակցություններում առաջընթաց չկա:
Այդ մասին լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի եթերում հայտարարել է պաղեստինյան խմբակցությունների բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Պատվիրակությունը բանակցությունների գնաց Կահիրեում՝ ազգային միաձայն դիրքորոշմամբ։ Եթե ինչ-որ նորություն լինի, այն կհրապարակվի մեր պաշտոնական լրատվամիջոցում։ Մեր պահանջները ներառում են կրակի անհապաղ դադարեցում, իսրայելական զորքերի դուրսբերում»,- ասել է նա։
Ավելի վաղ գիշերը եգիպտական Al Cairo հեռուստաալիքը հայտնել էր, որ բանակցություններում որոշակի առաջընթաց կա, և կողմերը պայմանավորվել են հիմնական կետերի շուրջ։