Ձնահոսքի սպառնալիքի պատճառով երթևեկությունը դեպի վրաց-ռուսական սահման փակվել է
Ձնահոսքի սպառնալիքի պատճառով երթևեկությունը դեպի վրաց-ռուսական սահման փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ-Վրաստան»-ը։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածն առավոտյան մի քանի ժամով բացվել էր մարդատար ավտոմեքենաների համար: