Վրեժ լուծելու որոշումը կայացվել է, և այն անպայման կիրականացվի. Իրանցի գեներալ
Իսրայելից վրեժխնդիր լինել Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա հարձակման համար, որը հանգեցրեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալների մահվան, արդեն կայացվել է և անպայման կիրականացվի։
Այսպիսի հայտարարություն է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար (1981-1997), գեներալ Մոհսեն Ռեզայը։
«Վրեժ լուծելու որոշումը կայացվել է, և այն անպայման կիրականացվի։ Իրանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ այս որոշումը Սիոնիստական ռեժիմին կստիպի զղջալ դրա համար»,- Ռեզաիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։