Ադրբեջանը հավատարիմ է Պրահայում ընդունված հայտարարությանը և Ալմա-Աթայի հռչակագրին․ Ալիևը՝ Բլինքենին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույց կրկին արդարացել է և մեղադրել ֆրանսիական կողմին, իբր այդ երկրի ԱԳՆ ղեկավարը «ստել և մեղարդել է Ադրբեջանին Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու և Հայաստանի համար վտանգի աղբյուր լինելու մեջ։»
«Արևմուտքում հնչող մեղադրանքները, թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա լիովին անհիմն են»,- ասել է Ալիևը՝ նշելով, թե Ադրբեջանը հավատարիմ է 2022 թ․-ի Պրահայի հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությանը և Ալմա-Աթայի հռչակագրին: