Խնդիրը ժողովուրդը չէ, խնդիրն այն խավն է, որն ունի առաջնորդելու հմտություն ու ռեսուրս, բայց խուսափում է իր վրա այդ պատասխանատվությունը վերցնելուց. Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ավելի ու ավելի հաճախ եմ վարորդների հանդիպում, որոնք ոչ միայն հականիկոլ են (նիկոլական տաքսիստ համարյա 2 տարի է, թու-թու-թու, ընդհանրապես չեմ հանդիպել), այլև արդեն իրենք են նախաձեռնում քաղաքական թեմաներով խոսակցությունները։
Բայց երեկվա վարորդը չեմպիոն էր. 20 րոպե Նիկոլ ու Ալեն հայհոյելը դեռ մի կողմ... Ինչ-որ պահից երգելով էր հայհոյում։
Ասաց, որ մասնագիտությամբ երաժիշտ է։
Հ.Գ. Վատն այն է, որ թե՛ երեկվա, թե՛ երեկ չէ առաջին օրվա վարորդներն ամեն ինչում ժողովրդին էին մեղադրում։ Ստիպված եմ ամեն անգամ բանավիճել, որ ես էլ եմ ժողովուրդ, ինքն էլ է ժողովուրդ ու խնդիրն այն խավն է, որն ունի առաջնորդելու հմտություն ու ռեսուրս, բայց խուսափում է իր վրա այդ պատասխանատվությունը վերցնելուց»։