Խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև է․ այն ոչ Վաշինգտոնում է, ոչ Բրյուսելում, ոչ Փարիզում․ Հիքմեթ Հաջիև
Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, բայց, ցավոք, կան «քաղաքականություններ, որոնք խանգարում են դրան»:
Այս մասին չինական Phoenix հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-պետության ղեկավարի վարչակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանի մոտեցումն այն է, որ խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև է, քանի որ տարածաշրջանը պատկանում է մեզ։ Այն ոչ Վաշինգտոնում է, ոչ Բրյուսելում, ոչ Փարիզում»,-ասել է նա։