ՀՀ նախագահի աջակցությամբ անվանի փիլիսոփայի գրադարանի արժեքավոր մասը փոխանցվել է ՄատենադարանինԵրևանում մոտոցիկլը հայտնվել է բեռնատարի տակ, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց86 հազար դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվինՍարգիս Խանդանյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՄիքայել Սրբազանի կալանավորման որոշման դեմ բողոքը կքննի գաղտնալսմամբ հայտնի դարձած «Հրաչը»Ուշադրություն․ իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը հրապարակել է հոլովակներ, որտեղ սթրայքբոլի խաղերն են ցուցադրվածՍուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնՁեր աջակցությունը մեզ ուժ տվեց և օգնեց հաղթել․ Նոայի գլխավոր մարզիչը հանդես է եկել հայտարարությամբ ՔՊ ֆրակցիայից ոչ թե 18, այլ շատ ավելի մեծ թվով պատգամավորներ են անցնելու ժողովրդի կողմը: Նրանցից շատերը պատանդի դերում հենց նման հրաշագործ առիթի է, որ սպասում են՝ զատվելու Նիկոլից. ՖարմանյանՎեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին «Արցախի գլուխը կերան այս հանգրվանին հասնելու համար, հալալ է քեզ՝ մեր հպարտ ժողովուրդ»«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)Արմավիրի մարզի ծաղկավաճառները հայտնվել են անելանելի և անօգնական վիճակում
ՊՆ Երևան քաղաքի ՌՈ պետի տեղակալին քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է. Armlur.am
Թուրքիան պաշտոնապես մտավ Հայաստանի տարածք. Արթուր Խաչիկյան
Սարգիս Խանդանյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը
Մայր Աթոռն ունի ազգային նշանակություն. կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին սկսել երկխոսություն և գործել հարգանքով և արդարությամբ. հայտարարություն
Եմենի հութիները հրթիռային հարվածներ են հասցրել ԻսրայելինԵթե Վեհափառին ավազանի անունով եք դիմում, ո՞վ ենք մենք՝ նրա ձեռնադրած եպիսկոպոսները․ Աբգար Սրբազան (տեսանյութ)Տեսչական մարմինը վարույթ է հարուցել ԶՊՄԿ-ի վթարի մասին ահազանգի հիման վրա. Hetq.amՕկուպացված Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվելՊահանջում եմ իրավասու մարմիններից հրապարակել խոսակցության ամբողջ համատեքստը, պնդում եմ՝ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է. Բագրատ Սրբազան
Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)
Քննարկումներ են տեղի ունեցել Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման վերաբերյալ.ադրբեջանական մամուլը մանրամասներ է հայտնումԱդրբեջանից խնդրել են ևս 14 միլիարդ խորանարդ մետր գազ, սակայն կա մի նրբերանգ. Վահե ԴավթյանԱդրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը երկկողմ ձևաչափով. Ադրբեջանի ԱԳՆԿառավարությունը եւս 50 մլն եվրո վարկ կվերցնի Եվրոպական ներդրումային բանկից
ԱԳՆ-ն՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՀայկական կողմում լռություն է. սա բազմիցս խաղարկված սցենար է, որի հետևանքով դաշտում գերակա են դառնում ադրբեջանական կողմի թեզերը. ադրբեջանագետԱռաջիկա օրերին Երևանում ջերմաստիճանը կհասնի +39-իԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՀութիներն առևանգել են Eternity C նավի անձնակազմի անդամներինՄաշտոցի պողոտայում հասարակական տրանսպորտի համար, փորձնական տարբերակով, տեղադրվել է առանձին լուսացույց՝ «BUS» գրությամբ. քաղաքապետարան ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստինՌուսաստանը ողջունում է Աբու Դաբիում այսօր ընթացող հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունները. Դմիտրի ՊեսկովԱնհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով
Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տևած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին
Սամվել Կարապետյանին բանտարկողը վաղը Աբու Դաբիում հանդիպում է Ալիևի հետ, որ բոլորից գաղտնի ու բոլորի աչքի առաջ վերջնական պայմանավորվի, թե ինչ է տալու Հայաստանի սեփականությունից՝ իշխանության մնալու համար․ Միքայել Մինասյան
ԵՊՀ-ում դադարեցրել են Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի և այլ կազմակերպությունների գործունեությունը. ԳալստյանԼսեցի, վնգալով եկա, բայց խուզարկություն դեռ չկա, Հրանտ Մարգարյանը տանն է․ Գեղամ ՄանուկյանԴաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինՀաջորդ անգամ բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի և հրշեջ, որ ջուր պզզացնի. Սիմոնյանը՝ Աղվան Վարդանյանին Իրապես ընդդիմադիրներ, դուրս եկեք Քոչարյանի դեստրուկտիվ ազդեցությունից և միասին կառուցեք օրակարգի շուրջ միասնական ճակատը․ մնացածը լիրիկա է և պաթոս․ Նարեկ Մալյան«Դաշնակցականի տնից գտել են «Մահ կամ ազատություն»-ով շապիկ և դա ներայացնում են աhաբեկչnւթյան պատրաստվելու ապացույց»Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներՏիգրան Ավինյանի վարկանիշն այնքան է իջել, որ ստիպված արհեստական բանականությամբ իմ կրկնօրինակն են ստեղծել, որը գովերգում է Երևանի քաղաքապետարանի աշխատանքը. Չախոյան (տեսանյութ)«Մամա ջան 21» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էԽուզարկում են Հրանտ Մարգարյանի տունը
Մշակույթ

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին

Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործության վերականգնող վարպետները  պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրերով:

Վերականգնող մասնագետների շուրջ 5 տարվա  ջանադիր աշխատանքից հետո օրեր առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հայտնի կտավի ցուցադրությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր դիտել է Վարդգես Սուրենյանցի վերականգնված գլուխգործոցը, ծանոթացել  վերականգնման աշխատանքների ընթացքը ներկայացնող Էքսպոզիցիոն առաջին սրահի ցուցադրությանը, որտեղ վերարտադրված է վերականգնման արվեստանոցը՝ համապատասխան գործիքներով, օգտագործված նյութերով, աշխատանքային սեղանով, մանրադիտակով և ուլտրամանուշակագույն լամպ-նկարակալով: Այստեղ ներկայացված է նաև «Սալոմե» կտավի կրկնօրինակը, որը պատրաստվել է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ու վերականգնող մասնագետները պատմել են   վերականգնման ընթացքի մասին՝ սկսած նախապատրաստական աշխատանքներից մինչև դրանց ավարտը՝ շեշտելով, որ Սուրենյանցի կտավի հետ աշխատելիս պատասխանտվությունը շատ մեծ է եղել.  «Նախապատրաստական աշխատանքները բավական երկար տևեցին. շուրջ երկու տարի ընթանում էին ուսումնասիրման գործընթացները»,- նշել են վերականգնող մասնագետները:

Նախարարը կտավը դիտել է՝ նշելով, որ շատ տպավորված է կատարած աշխատանքով և  վերկանգնված «Սալոմե»-ի ցուցադրության համար ընտրված  ձևաչափով. «Կատարվել է շատ կարևոր աշխատանք, որը ցուցադրության այս ձևաչափի շնորհիվ առանձնակի կարևորվում է:  Թանգարանում ստեղծվում է մի միջավայր, որը կարող է դիտարկվել նաև որպես մասնագիտական կողմնորոշման հատուկ եղանակ երեխաների համար, որոնք կարող են սրահ այցելելով պատկերացում կազմել վերականգնողի մասնագիտության մասին՝ միաժամանակ արժևորելով նաև արվեստի մեծարժեք գործը՝ «Սալոմե»  կտավը, որը, անշուշտ, շատ հետաքրքիր է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարության աշխատանքային սրահներից մեկում ևս տեղադրված է Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» ստեղծագործության կրկնօրինակը. «Մի տեսակ սովորություն է դարձել՝ աշխատանքային քննարկումների ժամանակ հաճախ եմ նայում այդ նկարին. ինչ-որ մոգական, ձգող ուժ ունի»:

Այցի ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարար  Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նախարարության պատվոգրեր են հանձնել  Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման և կոնսերվացման բաժնի  վարիչ Իգոր Պողոսյանին, նույն բաժնի մասնագետներ Տաթևիկ Ամիրխանյանին և Արտաշես Աբրահամյանին՝ մշակութային արժեքների վերականգնման գործում նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար:

«Մեծ ջանքեր ենք ներդրել ու շատ կարևոր է, որ այդ ջանքերը նախևառաջ բավարար լինեն ձեզ համար՝ որպես մասնագետի և սրտացավ մարդու: Տարիներ տևած վերականգնման աշխատանքից զատ նաև կարողացել եք այնպես ներկայացնել ձեր աշխատանքը, որ տեսանելի լինի նաև վերականգնողների բարդ գործը: Կարծում եմ՝ հրաշալի է ստացվել»,- շնորհավորելով նրանց՝ նշել է նախարարը: