«Ինչքան հայրենասեր կա, Փաշինյանն ընկել է նրանց հետևից». Վոլոդյա Ավետիսյանն ասել է, թե ինչ են տարել իր բնակարանից խուզարկության ժամանակ (տեսանյութ)
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու նպատակով։
«Ոչինչ չեն գտել, հեռախոսներն են հավաքել, համակարգիչը, ունենք դրոններ, տեսախցիկներ, որ տանում են, բնական է, որ վերադարձնելու են՝ իրենց ասելով»,-հայտնեց գնդապետը։
Նա հայտարարեց, որ ուզում է դիմել Փաշինյանին։
«Էն ժամանակ, որ նստած էի բանտում, Փաշինյանը, որպես ԱԺ պատգամավոր, գալիս-գնում էր իմ մոտ, հետո ԱԺ-ում ելույթ ունեցավ՝ ասելով թե Սերժը և Օհանյան ընկել են Ավետիսյան Վոլոդիայի հետևից։ Ուղիղ ասում է, որ հիմա էլ Փաշինյանն է ընկել, բոլորի հետևից, ինչքան հայրենասեր կա, որ ցանկանում են հայրենիք պահել, ոչ մի թիզ հող չտալ թուրքին, ադրբեջանցուն»,-հայտարարեց Ավետիսյանը։