Բրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվում
Բրազիլիայի Ռեսիֆե քաղաքի Տորե թաղամասում հզոր հրդեհը պատել է երկնաքերը։ Այս մասին հայտնում է CNN Brasil-ը։
Անմիջապես դեպքի վայր են ուղարկվել հրշեջ-փրկարարներ։ Մինչ հրդեհը մոլեգնում էր, սկսել է անձրեւ տեղալ, ինչն ազդել է փրկարարների աշխատանքի վրա։
Հրդեհը սկսվել է երկնաքերի տանիքից և տարածվել ներքեւում գտնվող մի քանի հարկերում։
Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։