Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
Խորքային պետության՝ deep state-ի մասին տարբեր կարծիքներ ու տարբեր գնահատականներ կան: Խորքային, կամ ստվերային կառավարման մասին հատկապես շատ են խոսում Թուրքիայում և Միացյալ նահանգներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Ըստ մի տեսակետի դա դավադրություն է ժողովրդավարության դեմ, ըստ այլ տեսակետների դա ապահովում է երկրների կայուն՝ անցնցում կառավարումն՝ հատկապես իշխանության փոփոխության ժամանակ:
Հայաստանի 2018-ին տեղի ունեցած իշխանափոխությունը ցույց տվեց, որ Հայաստանում նման երևույթ գոյություն չունի, իսկ պետությունն անկարող է իշխանության սահուն և անցնցում փոփոխության կատարել»: