Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալ
Ռուսաստանի զինված ուժերի հարձակումը ստիպում է Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությանը ընտրություն կատարել պաշտպանության ժամանակ զինվորներ կորցնելու կամ նահանջի ժամանակ տարածքներ կորցնելու միջև:
Այս մասին հարցազրույցում ասել է Défense nationale ամսագրի գլխավոր խմբագիր գեներալ Ժերոմ Պելիստանդին։
«Մոսկվան ուկրաինական ռազմական հրամանատարությանը դնում է մարտավարական երկընտրանքի առաջ՝ ստիպում է նրանց ընտրություն կատարել զգալի կորուստների ռիսկով տարածք պաշտպանելու և նահանջի միջև, ինչը ի վերջո նշանակում է տարածքային զիջումներ»,- նշել է սպան։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը՝ հարձակման մեջ հաջողություններ զարգացնելու և ավելի ու ավելի շատ նոր դիրքեր գրավելու համար։