Իսրայելցի զինվորները գնդակահարել են երկու անզեն պաղեստինցու և թաղել տրակտորով. Al-Jazeera
Al-Jazeera-ն հայտնում է, որ իսրայելական զորքերը գնդակահարել են երկու պաղեստինցիների և նրանց մարմինները թաղել հող փորող տրակտորով:
Նշվում է, որ իսրայելական զորքերը կրակել են երկու անզեն պաղեստինցիների վրա, երբ նրանք քայլել են բաց տարածքով:
«Տղամարդկանցից մեկը մի քանի անգամ թափահարել է սպիտակ կտորը՝ ցույց տալու համար, որ իրենք սպառնալիք չեն ներկայացնում իրենցից: Բայց երկուսի վրա կրակել են մոտ տարածությունից և սպանել»,- ասվում է զեկույցում: