Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել. հանցագործը ձերբակալվելու ընթացքում պայթեցրել է իրեն (տեսանյութ)
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ կանխել է ահաբեկչություն Սամարայի շրջանում հումանիտար օգնության ընդունման կետում, որը ծրագրել էր Ռուսաստանի կամավորական կորպուսի հանցակիցը։
«Սամարայի շրջանի տարածքում կանխվել է ուկրաինական հատուկ ծառայությունների հովանավորությամբ գործող ռուսական կամավորական կորպուսի ահաբեկչական կազմակերպության հանցակից, 1994 թվականին ծնված Ռուսաստանի Դաշնության քաղաքացու կողմից ծրագրված ահաբեկչությունը»,- ասել է հետախուզական ծառայությունը:
ԱԴԾ-ն հայտնել է, որ, գործելով պատվիրատուի ցուցումով, տղամարդը պետք է պայթեցներ կամավորական կորպուսի շենքը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հանցագործը ձերբակալման ընթացքում պայթեցրել է իրեն և ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածք: