ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում Ինձ վիրավորողների նկատմամբ ոչ թշնամանք, ոչ ատելություն չունեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք՝ ԱրմավիրումԱյցելել ենք Նոյեմբերյանում տեղի ունեցած սադրանքի արդյունքում ձերբակալված տավուշեցի հայրենակիցներին. Մանուկյան Հանրության մեծ մասը չի գիտակցում, որ մասնակից է իր ինքնութենական, կենսական տարածքի ոչնչացմանը․ Լիլիթ ԳալստյանՎանաձորի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինիԱյս պայքարը պիտի լինի չակնկալիքների պայքար, դիմացը պետք է ստանա պատիվ և հայրենիք. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ)«Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ«Իմ որդուն եմ կորցրել, իմ երկիրն եմ կորցրել, ինձ սնուցողն եմ կորցրել». զինվորի մայր (տեսանյութ)
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց
Քարվաճառում բեռնատար է շրջվել, Թուրքիայի քաղաքացի է մահացել (տեսանյութ)Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան ՍարգսյանՄենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության Հերի'ք է ԱԺ ամբիոնից վարկաբեկեք իմ սրբությունները. Շպռոտ (տեսանյութ)Ադրբեջանին ձեռնտու չէ հիմա պատերազմ սկսել. իր ծրագիրն անում է Փաշինյանի ձեռքով. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)Չինաստանում ավտոմայրուղի է փլուզվել. կան տասնյակ զոհեր ու վիրավորներԱսում էր` ձեռքս կկտրեմ, մի միլիմետր հող չեմ տա. Գառնիկ Դանիելյանը` Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ)«Եղեք զգոն». Կուրսկի նահանգապետը հայտնել է ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի վտանգի մասին Հայկ Մարությանը միաձայն՝ 383 կողմ ձայներով ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Գտնվում ենք ոստիկանությունում, սպասում ենք, որ իջնեն, Արթուր Սուքոյանին ձերբակալեն. փաստաբաններ
Մեր Տավուշն այստեղ է, այս դահլիճում․ Հայկ Մարության (տեսանյութ)Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներԾովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնելՄասիսից Հայրենիքի մայրեր` նահատակ հերոսների ծնողներ են ժամանել Կիրանց (տեսանյութ)Թուրքիան գործողություն կիրականացնի Իրաքում
Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան. «Փաստինֆո»
Ռետրո մեքենաների շքերթ` Երևանում (տեսանյութ)Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա. փաստաբաններԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետՎթար Արարատում. մարդատար մեքենայի վարորդն արգելափակվել էՍահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար․ սա փորձ է՝ ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից»․ Ռուբեն ԿարապետյանԵրևանի փողոցներում, իշխանության հանձնարարությամբ, ոստիկանները խոչընդոտում էին ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը. Աբրահամյան (տեսանյութ)Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս. Սուրենյան Քանի ինքը վարչապետ ա, մեր երկիրը կործանված ա. Վազգեն Մանուկյանը Կիրանցում է (տեսանյութ, լուսանկարներ)Դիվանագետների համահայկական խորհուրդը հաստատում է իր աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և խստորեն դատապարտում այս նվիրյալ պայքարն արատավորելու ցանկացած փորձՍտամբուլում ցույցեր են. ավելի քան 42.000 ոստիկան է կենտրոնացվել Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծելՀայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Ես ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը՝ բանակցություններ վարելու Ալմաթիում ԱԳՆ ղեկավարների միջև. Տոկաև Մենք թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նոր հակամարտություն սկսվի. Ալիև Ակնհայտ սուտ տեղեկությունը չհերքելու պարագայում մենք պատրաստվում ենք հայց ներկայացնել դատարան. «Տավուշը հանուն Հայրենիքի»Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու գողության մասինԱրմատական բարեփոխումների խիստ կարիք ունենք, հակառակ դեպքում ֆինանսաբանկային հատվածը ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը և աղքատության կմատնի մեր ազգաբնակչությանը. տնտեսագետ
Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր և լրացուցիչ գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ
Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանի» դեմ վիրավորական պաստառը և այն վերադարձրել է երկրպագուին
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի շարժումը
ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էՔաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը՝ ի աջակցություն Տավուշում ընթացող ակցիաների (տեսանյութ)Հատուկ գործողություն ամբողջ Թուրքիայում. կա մոտ 40 ձերբակալված
Տնտեսություն

Ո՞ր դեպքերում չի վերադարձվում եկամտային հարկը. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել

Ո՞ր դեպքերում չի վերադարձվում եկամտային հարկը: ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել այս հարցի առնչությամբ, համաձայն որի.

«Եկամտային հարկը չի վերադարձվում, եթե բնակարանը կամ անհատական բնակելի տունը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության որոշմամբ սահմանված շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) հետևյալ գոտիներում.

2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով՝ Երևանի վարչական տարածքում ներառված առաջին գոտում:

2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում ներառված երկրորդ գոտում։

2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում ներառված երրորդ գոտում։

2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում ներառված՝ վերոնշյալ կետերում չնշված գոտիներում:

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ գոտիականությամբ պայմանավորված սահմանափակումները չեն կիրառվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ, ինչպես նաև մինչև վերոնշյալ փոփոխությունն ստացված հիփոթեքային վարկերի շրջանակում եկամտային հարկի գումարների հետագա վերադարձի նկատմամբ»:

Ինչպե՞ս դիմել առաջին անգամ հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման համար:

Այս հարցի վերաբերյալ ՊԵԿ-ը պարզաբանում է.

«Հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած քաղաքացիները եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Սակայն ծրագրից առաջին անգամ օգտվողներն անհրաժեշտ փաստաթղթերը ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին պետք է ներկայացնեն առձեռն կամ փոստով։

Անհրաժեշտ է ներկայացնել եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատման հայտ՝ կցելով հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները.

վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը, կամ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,

վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ այն չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում),

հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը, հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցը և հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի կամ գույքի կառուցապատման իրավունքի) պետական գրանցման վկայականը,

կառուցապատողի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված (բերվող) լինելու մասին, կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն,

բնակարանի կամ անհատական բնակելի տան առուվաճառքի պայմանագիր կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին կամ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի բնօրինակ։ Եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հայտի հաստատումից հետո, անհրաժեշտ է գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» և նույն հարթակի միջոցով ուղարկել եկամտային հարկի գումարի վերադարձման էլեկտրոնային դիմումը»։

ՊԵԿ-ը նաև անդրադարձել է հարցին` ինչպես օգտվել էլեկտրոնային հարթակից.

«Եկամտային հարկի գումարները հետ ստանալու դիմումն առցանց ներկայացնելու համար վարկառուն պետք է գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում՝ հետևյալ տարբերակներով.

Տարբերակ 1

Եթե վարկառուն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա անհրաժեշտ է մուտք գործել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ», սեղմել «Գրանցվել» կոճակը և լրացնել անհատական հաշիվ մուտքի հնարավորություն ստանալու հայտը, որից հետո ներբեռնել լրացված հայտը, դնել էլեկտրոնային ստորագրություն, ապա ստորագրված հայտը հետ բեռնել և գրանցվել համակարգում։ Էլեկտրոնային փոստի հասցեին վարկառուն կստանա պորտալ մուտք գործելու հղում: Սեղմելով հղումը՝ պետք է լրացնել ՀԾՀ-ն, օգտվողի անունը, գաղտնաբառը և գրանցվել:

Եթե վարկառուն չունի էլեկտրոնային ստորագրություն, սակայն ցանկանում է դիմումն ուղարկել այդ եղանակով, ապա այն կարող է ստանալ www.ekeng.am համակարգի միջոցով: Էլեկտրոնային ստորագրությունն ակտիվացնելուց հետո քայլերի հաջորդականությունը պետք է կատարել վերը նշված տարբերակով։

Տարբերակ 2

Եթե վարկառուն չունի էլեկտրոնային ստորագրություն և չի ցանկանում ձեռք բերել այն․

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» գրանցվելու համար կարող է այցելել հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին և տեղում ներկայացնել գրանցման դիմում՝ տրամադրելով գործող էլեկտրոնային հասցե և համապատասխան փաստաթղթեր (անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ):

Կարող է նաև նույն տվյալները և սկանավորված դիմումն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, որին քաղաքացին կստանա հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար: Վերջնական գրանցումն ավարտելու համար պետք է լրացնել ՀԾՀ-ն, օգտվողի անունը և գաղտնաբառը»։

Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի գումարների վերադարձի էլեկտրոնային դիմումը:

Այս հարցին ի պատասխան` ՊԵԿ-ից տեղեկացնում են.

««Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» գրանցվելուց հետո, անհրաժեշտ է․

մուտք գործել Ձեր տվյալներով ստեղծված էջը և «Եկամտային հարկի վերադարձի դիմումների գրանցամատյանում» ստեղծել նոր դիմում:

Էլեկտրոնային դիմումի մեջ պետք է լրացնել հեռախոսահամարը, հաշվետու ժամանակահատվածը և գործող բանկային հաշվեհամարը՝ նշելով «Բանկային հաշվեհամարի ստուգման համաձայնություն տալու» դաշտը, իսկ մնացած տեղեկատվությունը լրացվում է ինքնաշխատ:

Անհրաժեշտության դեպքում կարող եք ստուգել լրացված տվյալները, նաև խմբագրել վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարի չափը, ապա սեղմել «Հանձնել ՊԵԿ կոճակը» և ուղարկել դիմումը։

Անհրաժեշտ է հիշել, որ վարկառուն բացի էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումից՝ հարկային մարմին այլ փաստաթղթեր չի ներկայացնում»:

ՊԵԿ-ն անդրադարձել է նաև հարցին` «Ե՞րբ է վարկառուն ստանում հիփոթեքային վարկի տոկոսի չափով եկամտային հարկի գումարը»:

«Էլեկտրոնային դիմումն ուղարկելուց հետո վարկառուն եկամտային հարկի գումարը ստանում է ժամերի կամ առավելագույնն 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սակայն գումարը ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի եկամտային հարկի հաշվարկը գործատուն հարկային մարմին արդեն ներկայացրած ու վճարած լինի, իսկ ֆինանսական կազմակերպությունը տրամադրած լինի հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարի վերաբերյալ տվյալը: Եթե այս տվյալներից որևէ մեկն անգամ փոխանցված չէ ՊԵԿ-ին, ապա համակարգն այդ մասին ազդարարում է: Եկամտային հարկի վերադարձի դիմում ներկայացնելու վերջնաժամկետ սահմանված չէ»,- տեղեկացնում են ՊԵԿ-ից։