«Շատ լավ է, որ պրոցեսն սկսված է»․ Փաշինյանը՝ Կիրանցում, Բերքաբերում, Բաղանիսում և Ոսկեվանում կառուցվող տների մասին

Քանի որ շատ է այս թեման շոշափվում՝ ուզում եմ Տավուշի մարզպետին հարցնել` Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս շրջաններում կառուցվող տներ կա՞ն ծրագրի շրջանում։ Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով մարզպետ Հայկ Ղալումյանին։
Ի պատասխան նրա հարցի՝ Ղալումյանը նշեց, որ փետրվար ամսվա տվյալներով՝ բանկերի կողմից հաստատվել է ընդհանուր մոտ 250 վարկ: Ինչ վերաբերում է Փաշինյանի մատնանշած գյուղերին, ապա ըստ մարզպետի Կիրանց գյուղում կառուցվում է 13, Բերքաբերում՝ 16, Ոսկեվանում՝ 3, Բաղանիսում՝ 1 տուն:
Փաշինյանն էլ գոհունակություն հայտնեց, որ պրոցեսն սկսված է։
«Շատ լավ է, որ պրոցեսն սկսված է։ Այդ թվերն ինչ-որ առումով ինդիկատոր են, թե ինչքանով են մարդիկ հավատում խաղաղության օրակարգին։ Սա կարևոր է, պետք է խթանել, որ հատկապես այդ հատվածներում մարդիկ ավելի ակտիվ լինեն և մեր աջակցությամբ այդ պրոցեսներն այդ գյուղերում տեղի ունենան», - նշեց Փաշինյանը։
Հայկ Ղալումյանը նկատեց, որ շուտով մարդիկ արդեն կտեղափոխվեն այդ կառուցվող տները։