Չեռնոգորիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Չեռնոգորիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Պոդգորիցայից 76 կիլոմետր հյուսիս-արևմուտք:
Ցնցումները գրանցվել է 10 կիլոմետր խորության վրա, ասվում է զեկույցում: