Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 13-ին, կազմել է 402.90 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.48 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 440.41 դրամ (նվազել է 0.65 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 515.35 դրամ (նվազել է 0.86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.40 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 3.99-402 դրամով, վաճառվում է 405-407 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 432-437 դրամով, վաճառվում է 441-449 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.11-4.36 դրամով, վաճառվում է 4.47-4.62 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 402 դրամով, վաճառվում՝ 505-505.5 դրամով:
Եվրոն գնվում է 438 դրամով, վաճառվում է 443-444 դրամով:
Ռուբլին գնվում է 4.33 դրամով, վաճառվում է 4.43 դրամով: