Էմանուել Մակրոնը ուրբաթ օրը կմեկնի Բեռլին՝ հանդիպելու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ օրը կմեկնի Բեռլին՝ հանդիպելու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Կողմերը կհանդիպեն Ուկրաինայի շուրջ լարվածությունը թուլացնելու համար։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով գերմանացի և ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Բանակցություններին կմիանա նաև Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Առաջնորդները ցանկանում են, որ հանդիպումը լինի միասնության ցուցադրություն լարված ժամանակաշրջանից հետո, երբ Ուկրաինայի շուրջ ֆրանս-գերմանական վեճերը վերաճեցին բացահայտ թշնամանքի: