Մահացել է Շառլ դը Գոլի որդին
102 տարեկանում մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դը Գոլի որդին՝ ֆրանսիացի պաշտոնաթող ծովակալ, նախկին սենատոր Ֆիլիպը: Այս մասին հայտնում է AFP-ն։
«Նա մահացել է հաշմանդամների ազգային հաստատությունում, որտեղ գտնվում էր երկու տարի»,- գործակալությունը մեջբերում է Ֆիլիպի որդու՝ Իվի խոսքերը։