ԱՄՆ-ը Եմենում հարվածներ է հասցրել հականավային թեւավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը սոցիալական ցանցում հայտնել է, որ իր ուժերը հարվածել են և խոցել չորս հականավային թեւավոր հրթիռներ և մեկ անօդաչու թռչող սարք Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքում:
Այս մասին գրում է Ria.ru-ն։
«Մեր ուժերը ինքնապաշտպանական հարվածներ է հասցրել հութիների չորս հականավային թեւավոր հրթիռների և հութիների մեկ անօդաչու թռչող սարքի դեմ Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքներում»,-ասվում է հայտարարության մեջ։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։