Բալթյան երկրներում նկատվել են Ուկրաինայի զինված ուժերում կռված և սպանված վարձկանների գերեզմաններԴե որ պատերազմում պարտության պատճառներից խոսացիր, թվարկենք իրական պատճառները. ադրբեջնագետը` Աննա Վարդապետյանի հայտարարության մասին (լուսանկար)Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել (տեսանյութ)Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջԿարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել
Կաթողիկոսն ընդունել է Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարին
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակԱմերիկացիներն ու ռուսները Նիգերում գտնվում են նույն ռազմաբազայում2020թ. նոյեմբերի 4-ին կամ 5-ին Ստեփանակերտում գտնվող Բագրատ Սրբազանը զանգահարեց ինձ և հարցրեց, թե ինչպես կարող է բարձրանալ Շուշի. Արտակ Բեգլարյանը 44-օրյայից դրվագ է ներկայացրել ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ իրավապաշտպանԹուրքիայում սկսել են նոր անօդաչուների և տանկի արտադրությունԹուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ. Սուրեն Սուրենյանց11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից (տեսանյութ)
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկարներ)
Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․ Գառնիկ Դանիելյանը լուսանկարներ է հրապարակել
Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Խորհուրդ ենք տալիս ԱԺ ամբիոնը պոպուլիստական և իրականությունից կտրված ելույթների համար չօգտագործել. Կապանի քաղաքապետը` ՔՊ-ական պատգամավորին Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիրՎայոց ձորի մարզում «ՈւԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավորՈ՞ր դեպքում դուրս կգաք փողոցային պայքարի հանուն իշխանափոխության. «GALLUP»-ի հարցը՝ քաղաքացիներին (տեսանյութ)Անբարոյական սուտ եք ասում. ՔՊ-ական պատգամավորը` ընդդիմությանը․ իրավիճակը ԱԺ-ում լարվեց (տեսանյութ)Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունիքը. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերումՄարդու մեռնելն ա գալիս, էս մարդիկ՝ ուրախ-զվարթ. վաղը ձեր երեխեքին ի՞նչ եք պատմելու, որ մասնակցել եք Հայաստանի հանձնմա՞նը. Գառնիկ Դանիելյանը` ոստիկաններին (տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿԻրանի բանտերում զանգվածային մшհшպшտիժներ են տեղի ունեցելՊայթյուն` Արցախի պողոտայում. կան տուժածներԵրևանի Կենտրոնը նոր թաղապետ ունի, հին թաղապետը` նոր պաշտոն. Ավինյանի որոշումները
Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. Երկրորդ նախագահի գրասենյակը հերքում է Բագրատ Սրբազանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման լուրը
Ոստիկաններն այսօր էլ արգելեցին Սրբազանին մտնել Կիրանց (տեսանյութ)Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Երևանում հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցըԻրաքի իրանամետ շարժումը ռմբակոծել է Թել ԱվիվըԳեղամ Նազարյանն առաջարկում է Տավուշի մարզկենտրոնն Իջևանից տեղափոխվի Կիրանց (տեսանյութ)Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակՄիջին տեմպի քայլքով հեռացեք դպրոցից մոտ 150-160 մետր․ կտեսնեք, որ դա կտևի մոտավորապես մեկուկես-երկու րոպե․ Վարդան ՈսկանյանՈստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է հօգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. ԱբրահամյանԱմրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ․ Վահե  ՀովհաննիսյանՊակիստանում ավտոբուսն ընկել է ձորը. կա 20 զոհ և 20 վիրավորԱնկախ նրանից, որ Երեւանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում. Սուրեն ՊետրոսյանԴրամի փոխարժեքը՝ մայիսի 3-ին Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել...Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստը՝ ուղիղ միացմամբԹուրքիայում բերման են ենթարկվել մի քանի տասնյակ գյուլենականներ Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Մամուլ

Փորձանքային «փորձարարությունները»... Հայոց բանակի գլխին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախորդ համարում դիտարկել էինք արտաքին-քաղաքական ոլորտում վերջին տարիներին Փաշինյանի նախաձեռնած ու նրա իշխանության կողմից ձեռնարկված «փորձարարության» մի քանի օրինակ: «Փորձեր», որ ոչ միայն դարձան, այլև շարունակում են ամենաիսկական փորձանք դառնալ երկրի ու ժողովրդի գլխին: Բայց, բնականաբար, տոքսիկ «փորձարարությունները» միայն արտաքին-քաղաքական ճակատում չէ, որ դրսևորվել են: Եթե կուզեք, 2020-ին պարտության բերած շոկը կամ հոգեցունց վիճակը հասարակության մեջ պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ շատերը կարծում էին, թե «թավշահեղափոխական» ավերածություններն անցել են բանակի կողքով, իսկ Հայոց բանակն էլ առաջվանն է:

Այնինչ, պարզվեց, որ «թավշահեղափոխական» որոմն ամենից առաջ ախտահարել է հենց բանակը: Այստեղ մի վերապահում ենք ուզում անել, ինչը մեզ անխոս պարտադրում են 2020-ի պատերազմում ու դրան հաջորդած մարտական ընդհարումների ժամանակ զոհված մեր զինվորականների անմար հոգիներն ու նրանց հիշատակի հանդեպ մեր հարգանքն ու խոնարհումը: Ասելով՝ «բանակն առաջվանը չէր», բնականաբար, նկատի չունենք մեր զինվորների, սպաների անձնուրաց նվիրումն ու խիզախությունը, որ խափանեցին մի քանի օրվա մեջ Արցախը վերացնելու թշնամական դավադիր մտմտուքները: Բայց տասնամյակներով, լավագույն հայորդիների կյանքի ու նվիրման գնով ձևավորված մեր բանակը Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը որոշակիորեն եթե չէին ու չեն քայքայել, ապա առնվազն որոշակիորեն խարխլել էին ու շարունակում են ընթանալ այդ ուղղությամբ:

Պայմանականորեն, որպես բանակաքանդման «առաջին ծիծեռնակ», կարելի է համարել խաղաղապահ գումարտակի մի ստորաբաժանման զինծառայողների՝ «թավշահեղափոխական» հարայ-հրոցուն միանալը: Դա զինվորականների կողմից ուղղակիորեն քաղաքական պրոցեսին մասնակցելու դրսևորում էր, ծառայողական, կարգապահական լրջագույն խախտում, որի համար, որքան հայտնի է, որևէ պատիժ կամ պատասխանատվության ենթարկելու որոշում չեղավ: Համենայն դեպս, հանրությանը հայտնի չդարձավ: Հետո հարավում տեղակայված զորամասերից մեկում էլի խայտառակ միջադեպ գրանցվեց: Դա առաջին ահազանգերից մեկն էր, որ բանակում խարխլվել է կարգապահությունը: Մինչդեռ, բանակի համար կարգապահությունն անկյունաքարային գործոն է: Բայց դրանք դեռ «ծաղիկներն» էին:

Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, սկսեց արագ-արագ փոխել բանակի, բանակային խոշոր ստորաբաժանումների ղեկավարներին, հրամանատարներին: Բավական է ասել, որ 2018-2020 թթ. միջակայքում Հայոց բանակի ամենից մարտունակ ու կարևոր խոշոր կառույցը՝ Արցախի պաշտպանության բանակը, 3 հրամանատար է փոխել. Լևոն Մնացականյանը, Փաշինյանի քմահաճույքով, պաշտոնանկ արվեց 2018-ի դեկտեմբերին, նրան փոխարինած Կարեն Աբրահամյանը պաշտոնավարեց 1 տարի, որից հետո 2020-ի փետրվարին ՊԲ հրամանատար նշանակվեց Ջալալ Հարությունյանը: Գիտե՞ք ինչ, եթե ցանկանում եք, որ որևէ համակարգ կամ այդ համակարգի որևէ ստորաբաժանում թուլանա ու քայքայվի, ապա որքան հնարավոր է՝ հաճախակի փոխեք դրա ղեկավարներին: Առավել ևս՝ բանակում նման հաճախակի փոփոխությունները երբեք ու ոչ մի պարագայում որևէ դրական բանի չեն կարող հանգեցնել: Ու ասվածի ամենից բացահայտ վկայությունը բոլորիս հայտնի հետևանքներն են: Իսկ եթե նկատի ունենանք, որ նույնքան հաճախակի փոխվել են նաև առանձին մարտական ստորաբաժանումների հրամանատարներ, ապա պատկերը կամբողջանա:

Ուղիղ բանակի հետ կապ չունի, բայց նույնն է կատարվել նաև ազգային անվտանգության համակարգում: Ահավասիկ, «փորձարարություն», որ փորձանքի գին ունեցավ: Գուցե ինչ-որ մեկը դա անվանի «բարեփոխում», բայց, մեր կարծիքով, ավելի տեղին է «կազմաքանդում» բնորոշումը: Մեկ այլ «փորձարարություն». իշխանության գալուն պես Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ եղավ Արցախի ազատամարտի հայտնի դեմքերի, հերոսների անվանարկմանը և հետապնդմանը: Եթե նախկինում դա դրսևորվում էր միայն նրա ընտանեկան թերթի էջերում, ապա 2018-ից սկսած այդ վայրագ հակաքարոզչությունը ստացավ համակարգված պետական քաղաքականության բնույթ: Ավելին, Փաշինյանը քարոզչական հնարքներով հանրային գիտակցության մեջ մեխեց համոզմունք, որ բանակը նախկինում թալանվել է, զինվորները համատարած եղել են սովալլուկ, պատառոտված հանդերձանքով, բացառապես տնից ուղարկված «հացուպանրի», «մայկատրուսիկի» հույսին, 3 հոգով միայն 1 հրացան են ունեցել, այն էլ՝ չկրակող և այլն:

Փոխարենը Փաշինյանն սկսեց «փիարվել»՝ որպես բանակային ճաշարաններ «կոտլետ ու կլուբնիկ» ներմուծող: Հասարակության մի մասը հիվանդագին սևեռում ունեցավ զինվորական ճաշարանի ճաշացանկի վրա՝ իրեն հաշիվ չտալով, որ դա «կամուֆլ յաժով ռեստորան» չէ, այլ բանակ է: Համատարած մոռացան, որ բանակում կարևորը «կլուբնիկը» չի, այլ զինվորի մարտական, հոգեբանական ու ռազմահայրենասիրական պատրաստվածությունը: Ու մեկ էլ, հո՛պ, պարզվում է, որ «կլուբնիկով» փիարվող Փաշինյանի իշխանությունը հիմա չի կարողանում (թե՞ չի ուզում) քիչ թե շատ ընկալելի զորանոցային պայմաններ ապահովել զինվորականների համար: Շարունակենք: Իրական սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելու փոխարեն՝ գերազանցապես «փիառ» ակցիաներ էին անցկացվում. պետք էր ՀԹՊ ժամանակակից միջոցներ ձեռք բերել, օդանավ էին գնում, վերջում էլ ասում, թե՝ հրթիռները չեն առել, «Իսկանդերն» էլ, գիտեք, «10 տոկոսով պայթեց»: Թե ում ձեռքերում էր պատերազմի «ղեկը»՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թե փորձառու սպաների փոխարեն ովքեր հայտնվեցին որոշում կայացնողների շարքում, արդեն այլ թեմա է, որն ամփոփելու է գալիս վերը նշվածը: Պատերազմից հետո վիճակն ավելի վատացավ: Բանակը Նիկոլ Փաշինյանի համար դարձավ հարմար քավության նոխազ:

Ձախողումների ու խայտառակ տապալումների համար նա սկսեց մեղադրել, այո, բանակին, էլ՝ դավաճանություն, էլ՝ «զանգվածային դասալքություն», էլ՝ որը հիշեցնես, ինչը՝ չհիշեցնես: Ավելի վատ. բանակը դրվեց մի վիճակի մեջ, երբ ուղղակիորեն մեր երկիր մտնող թշնամու վրա արգելվեց կրակ բացել: Իսկ վերջերս էլ այդ խայտառակությունը հասավ գագաթնակետին, երբ թշնամու առաջ խեղճացածի տոնով ու պահվածքով հայտարարեցին, թե կքննեն թշնամու վրա կրակ բացած զինվորի հարցն ու կպատժեն դրա համար: Եթե բոլոր նախորդ իշխանությունները, անկախ ամեն ինչից, մշտապես ուշադրության կենտրոնում են պահել բանակաշինության խնդիրը, ապա Փաշինյանի իշխանությունը, ի լրումն ամենի, բանակաքանդման վրա է կենտրոնացած: Մինչդեռ, եթե պետությունն ունի հենասյուն, ապա դա ամենից առաջ իր բանակն է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: