Քարվաճառից և Քաշաթաղից տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց (տեսանյութ)
Օկուպացված Արցախի Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններից տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց:
Ակցիայի մասնակից մի կին, որ պատերազմի 3 մասնակցի մայր է, որոնցից մեկը վիրավոր, անտեսված է կառավարության կողմից:
Նրանց պահանջն այն է, որ իրենց տրամադրված սերտիֆիկատով կարողանան բնակարան գնել, բայց չեն կարողանում գնել:
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ բանկերը չեն ֆինանսավորում արցախցիներին կամ գտած բնակարանը ոչ պատշաճ գնով են գնահատում։
Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց մերժում են ստացել։ Նրանք ասել են, որ եթե խնդիրը չլուծվի, նստացույց կանեն:
Մանրամասները` տեսանյութում