Կար օրինակելի դպրոց, որն այլևս չկա, քանի որ նոր տնօրեն եկավ․ թիվ 130 դպրոցում քաոս է (տեսանյութ)

Երևանի Նաիրի Զարյանի անվանի դպրոցում այս պահին դասադուլ և քաոս է։
Աշակերտները պահանջում են տնօրեն Նվարդ Հովսեփյանի հրաժարականը, որը, երեկվանից դպրոց է կանչել ոստիկանների։
Բանն այն է, որ տեսչական ստուգումներից հետո պարզվել է, որ կան չարաշահումներ։ Դրանից հետո ծնողներն ու աշակարտները պահանջում են Ն. Հովսեփյանի հրաժարականը։
Ավելին, Ն. Հովսեփյանի կողմից յուրացումների փաստի ի հայտ գալուց հետո դպրոցի երեք փոխնտօրենները ազատման դիմում են գրել։