Մշտապես հիշեք՝ իմ ու ՀՀ վարչապետի միջև չեն կարող ներխուժել իրավական խնդիրներ. Ալեն Սիմոնյանը խոսել է Փաշինյանի հետ (տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եղբոր կնոջը կալանավորելն իր դեմ ուղղված քայլ չի համարում։
«Ոչ, ոչ, նաև գրվում է, որ վարչապետի հետ խնդիր կա, անընդհատ տրվում էր այդ անունը, խնդրում եմ մշտապես հիշել՝ իմ ու Հայաստանի հանրապետության վարչապետի միջև չի կարող խնդիր լինել, մեր հարաբերությունները չեն կարող ներխուժել իրավական գործընթացների մեջ», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա ասաց, որ այս թեմայով խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ։
«Երկուսիս կարծիքը համընկել է»,- ասաց ԱԺ նախագահը։