Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում
Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Ռաֆահում իսրայելական օպերացիան ստիպում է 800 հազար մարդու լքել իրենց տները․ ՄԱԿ Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել հայտնի օրենքի դեմ ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների Տավուշի մարզպետը սպառնացել է Կիրանցի բնակչին զորքով հանել իր տնից, որ հանձնեն Բաքվին (տեսանյութ) Կիրանցի բնակիչը օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Սարգիս Ադամյանի Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է (տեսանյութ) Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ) Սրբազանի հետ հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան Իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր․ Աշոտյան Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Լույս չի լինի մի շարք հասցեներումՍպաներից մեկն ասաց` այս ամենը մեր ապրելու իրավունքը մեզ վերադարձրեց. Սրբազան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնըՄիրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ՀՀ մոտեցումներըՔաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. Ռազմական ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում է պահեստազորի սպաների հետ. դռնփակ հանդիպմանը ներկա են հարյուրավոր սպաներ և ռազմական գործիչներՎաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերըԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատակիցներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն
25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԻմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում պաշտոնականացված չէ․ պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ ՍրբազանՃանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներինՎանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կինԵրբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան (տեսանյութ)Հայաստանում այսօր 118 թանգարաններ այցելուների համար անվճար բաց կլինեն մինչև ժամը 24:00-նՂալումյանն ասեց` Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ (տեսանյութ)Թուրքը այս ըստի պտի կանգնի, տունս այ հեն ա՝ ես ո՞նց պետք ա ապրեմ․ ով համձայան ա՝ թող գա իմ տանն ապրի․ կիրանցի (տեսանյութ)ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ»- ը կանեն ամեն ինչ՝ Սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի համար. Հայկ ՄամիջանյանՀաջիևն ու Ջեյք Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հնարավոր է վարչապետի թեկնածուի հարց քննարկենք. Բագրատ Սրբազան
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ․ կան տուժածներԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԵրկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն․ Սուրեն Սուրենյանց
Տնտեսություն

Արդյոք ավտոմեքենաներ ներկրող կազմակերպությունների հետ բանավեճը հարթվե՞լ է․ Փաշինյանը՝ ՊԵԿ նախագահին

Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Նա հետաքրքրվել է՝ արդյոք ավտոմեքենաներ ներկրող կազմակերպությունների հետ առբանավեճը հարթվել է:

«Այդ քրեական գործերը, ահազանգերը, մենք բանավոր էլ ենք խոսել, ես գրավոր հանձնարարական էլ եմ տվել մեր իրավական դիրքորոշումների հիմնավորվածությունը ստուգելու, վերստուգելու համար: Այդ ամեն ինչն արել ենք և մեր դիրքորոշումների արդարացիության մեջ համոզվե՞լ ենք»,- հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է. «Պարոն վարչապետ, մենք վստահ ենք, որ ճիշտ գործողություն ենք իրականացրել, որովհետև մի քանի փաստ կարող ենք վերհիշել. ֆիզիկական անձով էին ներմուծումներ անում, հետո ԵԱՏՄ-ի դրույքաչափերը հավասարվեցին, ստեղծվեցին իրավաբանական անձինք, ովքեր ձեռնարկատիրական գործունեության նպատակ չեն հետապնդում: Սա ընդհանրական մասով, այսինքն՝ բացառությունները հաշվի չառած, այլ ավելացված արժեքի հարկի գումարը դիտարկում են որպես իրենց շահույթ: Մեծ անկարգապահ իրավիճակ էր առաջացել: Մենք, կարծում եմ, իհարկե, կոշտ, բայց շատ ճիշտ դիրքորոշում ենք ներկայացրել: Կան բողոքներ, կան Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներ: Մենք վստահ ենք, որ եթե մոտավորապես 8.6 մլրդ դրամ վերականգնվել է, հնարավոր չէ դա ռեպրեսիվ համակարգով վերականգնված լինի, այսինքն՝ իրենք ընդունել են իրենց կողմից կատարված իրավախախտման փաստը և ճշտում են ներկայացրել: Իսկ հիմա մենք կենտրոնացած ենք նրա վրա, որ եթե հանկարծ կա այնպիսի ավելացված արժեքի հարկի դեբետի գումար, որը ենթակա է վերադարձման, մենք չուշացնենք և անմիջապես վերադարձնենք»:

Տեղեկացվել է, որ հարկ վճարողների սպասարկման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և ընդլայնման նպատակով մի շարք նախաձեռնություններ են իրագործվել: Մասնավորապես, ստուգումների և ուսումնասիրությունների փաստաթղթերը հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով փոխանակման համակարգի ներդրման արդյունքում արդեն իսկ անձնական գրասենյակի միջոցով փոխանակվել է շուրջ 170,000 փաստաթուղթ: Համակարգը հնարավորություն է տալիս ապահովել փաստաթղթերի ստացման հասցեականություն, նպաստում է հարկ վճարող-հարկային մարմին շփման արդյունավետության բարձրացմանը: Մի քանի աղբյուրից ստացման ենթակա եկամտից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարների վերադարձը ֆիզիկական անձանց իրականացվում է ինքնաշխատ՝ գումարները փոխանցելով մասնակիցների բանկային հաշիվներին: Գործընթացի ավտոմատացման արդյունքում վերացել է նաև հարկային մարմին դիմելու անհրաժեշտությունը, էականորեն կրճատվել է սոցիալական վճարների գումարների վերադարձման ժամկետը:

Ներկայացվել են մաքսային համակարգում 2023-ին իրականացված աշխատանքները և բարեփոխումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մաքսային վարչարարության պարզեցումներին: Նշվել է, որ տարանցման հայտարարագրման գործընթացի պարզեցման արդյունքում նախկինում հավաքական բեռների յուրաքանչյուր միավորի համար տարանցման հայտարարագիր ներկայացնելու փոխարեն այժմ հնարավորություն է ստեղծվել ամբողջ բեռի համար ներկայացնել մեկ հայտարարագիր: Արդյունքում, ՊԵԿ գնահատմամբ` տարացման հայտարարագրի կազմման վրա ծախսվող ժամանակահատվածը կրճատվել է շուրջ 40%-ով: Նախորդ տարվա ընթացքում կատարելագործվել է նաև նախնական մաքսային հայտարարագրման համակարգը, մասնավորապես, այդ համակարգից օգտվողների շրջանակն ընդլայնելու նպատակով վերանայվել են սահմանային մաքսային կետերից ապրանքների բացթողնման չափանիշները: Մասնավորապես, եթե մինչև 2023թ. հունվարի 1-ը համակարգից կարող էին օգտվել այն հարկ վճարողները, որոնց կողմից նախորդ 365 օրվա ընթացքում ներմուծված ապրանքների արժեքը կազմել էր առնվազն 150 մլն դրամ և որի 50 տոկոսը որոշվել է մաքսային արժեքի որոշման 1-ին մեթոդով, ապա 2023թ. հունվարի 1-ից նշված 150 մլն դրամի արժեքային շեմը հանվել է: Արդյունքում` 2023թ-ի ընթացքում նախնական հայտարարագրման դեպքերը նախորդ տարվա համեմատ 2284-ից հասել են 6685-ի, այսինքն աճել են շուրջ 3 անգամ:

Իսկ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման շարունակականությունն ապահովելու շրջանակում 2023-ին ամբողջությամբ ներդրվել է «Թույլատվական փաստաթղթեր» համակարգը, որը հնարավորություն է տալիս ներմուծման կամ արտահանման գործընթացում լիազոր մարմիններից բոլոր թույլտվությունները ստանալ մեկ հարթակի միջոցով` էլեկտրոնային եղանակով՝ առանց լիազոր մարմիններ այցելության: Արդյունքում` 2023 թ. ընթացքում համակարգի միջոցով տրամադրվել է 91810 թույլատվական փաստաթուղթ (2022թ.-ին` 771), ինչը գերազանցում է 2022 թ. ցուցանիշը` 91039-ով կամ 119 անգամ: Մաքսային ռիսկերի պրոֆիլների շարունակական կատարելագործման արդյունքում 2023թ.` 2022 թ. համեմատությամբ աճել է «կանաչ» ուղղով բացթողումների քանակը, մասնավորապես` եթե 2022 թ. ընդհանուրի մեջ «կանաչ» ուղղով բացթողումը կազմում էր 43%, ապա 2023 թ. այն կազմել է 61%:

Զեկուցվել է, որ ՊԵԿ նախաձեռնությամբ՝ Կառավարության որոշմամբ վերանայվել են ժամանակավոր պահպանման պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները: Նախատեսվել է, որ պահեստները պետք է ունենան մաքսային մարմնի տեղեկատվական բազային հասանելի էլեկտրոնային մի շարք համակարգեր: Ներկայացվել է նաև մաքսային մարմնի նոր կառուցվածքն ու կադրերի ներգրավման գործընթացը: