Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացման վտանգի տակ է․ ԵԽ-ում խորհրդաժողով կանցակցնեն
Եվրախորհրդարանում հունվարի 24-ին տեղի կունենա «Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը» թեմայով խորհրդաժողով․
«Լեռնային Ղարաբաղի հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական վտանգի տակ է», - գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։