Արցախից բռնի տեղահանվածներին մասնագիտական ուսուցում, վճարովի պրակտիկա և աշխատանք․ կառավարությունը նոր ծրագիր ունի
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից Կառավարության քննարկմանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ծրագիրը։
«Այս նախագիծն ունի ինչպես մարդկային կապիտալի զարգացման, այնպես էլ զբաղվածության ծրագրի բովանդակություն։ Ծրագրի առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմաններով, երկրորդ դեպքում՝ վճարովի պրակտիկա, որից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում և երրորդ դեպքի ժամանակ բոլորը միասին՝ մասնագիտական ուսուցում, վճարովի պրակտիկա և աշխատանք։ Առաջին դեպքում մենք առաջարկում ենք մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում, և գործատուն է որոշելու` որտեղ վերապատրաստում անցնի։ Այդ ժամանակ մենք տրամադրելու ենք 50.000 դրամ ուսման վճարի համար և 50.000 դրամ կրթաթոշակ»,- նշեց նա։