Սարիկ Անդրեասյանը չեղարկել է Սոբչակի հետ հարցազրույցը
Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը 2024 թվականի սկզբին պետք է մասնակցեր Քսենիա Սոբչակի հարցազրույցին, բայց ինստագրամյան իր էջում տեղեկացրել է, որ չեղարկել է հարցազրույցը:
«Հետևում եմ համացանցային «հիստերիային», որը ստեղծվել է Իվլեևայի կազմակերպած «մերկ» խնջույքից հետո և զարմանում, թե ինչպես մեր «բոհեմը» չի տեսնում՝ ինչ է կատարվում աշխարհում և չունի սահմաններ, բայց մի կողմ դնելով պատերազմական իրադրությունը, պետք է հասկանանք`յուրաքանչյուր արտիստ իր տան և ընտանիքի հայելին է և վախենալու է, երբ հենց այս մարդիկ են մեր արտիստները և աստղերը: Փետրվարին պետք է կայանար իմ և Սոբչակի հարցազրույցը, բայց այս խնջույքին իր մասնակցությունից հետո ես խնդրել եմ չեղարկել հարցազրույցը: Չեմ ուզում մոտ լինել: Ես ձանձրալի մարդ եմ և ցանկանում եմ մեծանալ և ծերանալ արժանապատիվ՝ չվիրավորելով զինվորներին, որոնք կանգնած են սահմանին և նրանց մայրերին»,-գրել է Սարիկ Անդրեասյանը: