Մեզ սխալմամբ թվում է, թե երեկվա ամենակարևոր ու ողբերգական իրադարձությունը հավաքականի պարտությունն էր․ Վահե Հովհաննիսյանը՝ երեկվա մասինՆոր Նորքում բախվել են մեքենաներ. կան տուժածներԴեռ շատ եք երանի տալու Ռուբեն Հայրապետյանին. ՇարմազանովԻսրայելը դադարեցրել է Բեյրութի ռմբակոծումըԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 8 մարզում
Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խորը աշուն
Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է 67 իսրայելցի զինվոր
Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականի մարզչի պաշտոնից
Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․Արմեն ԳրիգորյանՎահագն Խաչատուրյանը մասնակցել է Մահթումկուլի Ֆրագիի երկերի վերահրատարակության շնորհանդեսին (տեսանյութ) Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ռեժիսոր Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմի փակ դիտմանը Մ22 ԵԱ. հայ բռնցքամարտիկները հաղթանակով են ավարտել մրցումային առաջին օրը Պարեկներն ու բժիշկները փրկել են Հնդկաստանի քաղաքացու կյանքը, ապա վնասազերծվել են կասկածյալներից 3-ը Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակչության շուրջ 25,5%-ն ամեն օր օգտագործում է ծխախոտային արտադրատեսակներից որևիցե մեկը Մակրոնը կոչ է արել դադարեցնել Իսրայելին զենքի վաճառքըՌուս-ուկրաինական պատերազմը սկսվեց անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը չքննարկելու պատճառով. ՍիյարտոՊապիկյանին մնացել են Նիկոլի հռչակած կիլոմետրերն ու «խաղաղության խաչմերուկ» հռչակված թղթի կտորը. Գեղամ Մանուկյան ԵՄ-ն ձեռնարկություններին օգնում է զարգանալ Վրաստանում Նիկոլի պատճառով մենք չենք կարողանալու անգամ մեր իսկ տարածքում «սվետոֆոր» տեղադրել Նա անում է այն, ինչ ցանկանում է. Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը՝ Մբապեի մասին Սուրբ Վարվառայի մասունքը տարվել է Արայի լեռան ստորոտին գտնվող Ծաղկեվանք Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում Ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Մեսրոպ Սարիբեկյանի դուստրը Եվրոպայի Մ-17 առաջնություն. Հայաստանի հավաքականը զիջեց Սլովենիային Սպասվում է անձրև և ամպրոպ Նիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել ԱԳՆ-ում անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի Նշանավանի դպրոցից հեռացրել են զոհվածների լուսանկարները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը Երկրպագուների միասնական երթ Ազգերի լիգայի Հայաստան — Հյուսիսային Մակեդոնիա խաղից առաջ ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. կա տուժած ԱԲ-ն արդյունավետ կիրառելով հնարավոր կլինի թռիչքային աճի ներուժ գեներացնել ՀՀ տնտեսության համար Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք Փաշինյանին զեկուցել են՝ սահմանապահ ծառայությունը «Զվարթնոց»-ում կատարվում է առանց լուրջ միջադեպերի Գրոզնիում պայթյունի հետևանքով երկու երեխա և երկու մեծահասակ է մահացել Հրազդան քաղաքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Արտաշատում հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին Կազմակերպում են «Խաղաղության խաչմերուկի» պրեզենտացիա՝ փորձելով ապահովել տեղեկատվական «թիկունքը» Հոկտեմբերի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱնահիտ Մանասյանը Լոռու կայազորային հոսպիտալում քննարկել է զինծառայողների բուժման ընթացքըԻրաքի իսլամական դիմադրությունը ստանձնել է Իսրայելի հյուսիսում գտնվող թիրախի վրա հարձակման պատասխանատվությունըՉի՛ կարելի բանակցային գործընթացի պատմությունը իմանալ Ալիևից. ՇարմազանովԱլիևն ինչո՞ւ հուլիսյան քառօրյա մարտերի «տաք հետքով» պաշտոնանկ արեց հենց Մամեդյարով․ վերլուծաբան
ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ
ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ․ Ռուբեն ՌուբինյանԲայդենը զգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ-ը Թրամփի դեմ մահափորձը կհամարի որպես պատերազմ հայտարարելու ակտԺողովրդի թիկունքում, գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել, որ թշնամիները կրկին վստահություն են ձեռք բերել․ Արա ՊողոսյանՆիդերլանդների խորհրդարանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներինՀՀ-ի կողմից վարվող արտաքին քաղաքական օրակարգը բացարձակապես կապ չունի ազգային շահերի հետ․ Լիլիթ ԳալստյանՍտեփանավանի նախկին քաղաքապետը, կինն ու զավակները հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. Հետք
Տեսանյութ

Թումոն ընդլայնում է թվայնացման միջոցով հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախաձեռնությունը (տեսանյութ)

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր բազմամյա նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:

Ծրագիրը նախաձեռնվել է  2018-2019 թվականներին՝ Թումոյում անցկացված աշխատարանների ընթացքում ուսանողների կողմից մի շարք հայկական պատմամշակութային հուշարձանների սկանավորմամբ:  Լազերային սկանավորման և ֆոտոգրամետրիայի միջոցով Թումոյի ուսանողներն այս ընթացքում թվայնացրել են Դիլիջանի ազգային պարկում գտնվող Մաթոսավանքը, Արագած լեռան վրա գտնվող Ամբերդ ամրոցը, Քարվաճառի Դադիվանք վանական համալիրը, Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարը և մի շարք այլ վայրեր: Մինչ այս պահը սկանավորվել է 230 վայր, իսկ Հայաստանի մնացյալ բոլոր կարևոր հուշարձանները կթվայնացվեն առաջիկա տարիների ընթացքում:

Նախաձեռնության շրջանակում թվայնացվել են Արցախի մի շարք կարևորագույն հուշարձաններ: 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմին անմիջապես հաջորդող շաբաթների ընթացքում Թումոյի աշխատակիցները բարձրորակ եռաչափ սկանավորման միջոցով թվայնացրել են Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում և Բերձորում գտնվող 46 պատմամշակութային վայրեր, այդ թվում Տիգրանակերտը, Ծիծեռնավանքը, Հակի կամուրջը և մի շարք այլ հնագիտական վայրեր, վանական համալիրներ և հուշարձաններ: Արցախում և Հայաստանի սահմանամերձ հատվածներում գտնվող ևս 30 պատմական և մշակութային կոթողներ են սկանավորվել 2022 թվականի նոյեմբերին:



Արդյունքում ստեղծված բարձրորակ եռաչափ տվյալներն ու մոդելները հնարավորություն են տալիս մանրամասնորեն փաստագրել և ուսումնասիրել պատմամշակութային կարևորություն ունեցող հայկական հուշարձանները՝ նպաստելով դրանց երկարաժամկետ պահպանմանը: Դրանք կարևոր ռեսուրս են կրթական և մշակութային աշխատանքների, ինչպես նաև թվային մեդիա արտադրության համար: Ավելին, եռաչափ պատկերները գիտական հաստատություններին և գիտնականներին հնարավորություն են տալիս իրականացնել մշակութային ժառանգության մոնիթորինգ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ պահպանման և վերականգնման աշխատանքներ:

Աշխատանքները ներկայումս մեծ տեմպերով շարունակվում են Հայաստանում. սկանավորման և ֆոտոգրամետրիայի միջոցով բազմաթիվ վայրեր են թվայնացվում ամեն ամիս, իսկ առաջիկա 2-3 տարիների ընթացքում նախատեսվում է սկանավորել 300 հայկական հուշարձան: Զուգահեռաբար մշակվում են սկանավորման տվյալները՝ ստեղծելով բարձրորակ և ամբողջապես գունավորված եռաչափ վիզուալիզացիաներ, որոնք թույլ կտան ոչ միայն մանրամասնորեն չափագրել և ուսումնասիրել պատմական վայրերը, այլ նաև «շրջել» դրանց տարածքում: Այս ինտերակտիվ մոդելները պատմական ակնարկների և համապատասխան այլ տեղեկատվության հետ միասին հանրությանը հասանելի դարձնելու համար 2024 թվականին կհրապարակվի շարունակաբար թարմացվող օնլայն հարթակ:

Շատ կարևոր է, որ այս թվային արխիվը հասանելի է լինելու լայն հանրությանը և որ այն փաստագրում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի պատմամշակութային վայրերը: Արխիվը մասնագետներին թույլ կտա վնասման և ոչնչացման վտանգի տակ հայտնված հուշարձանների առավել արդյունավետ մոնիթորինգ իրականացնել` նպաստելով նաև վերականգնման և վերակառուցման հետագա աշխատանքներին»,- նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը: Թումոն պարբերաբար կտեղեկացնի նախագծի զարգացումների, այդ թվում օնլայն հարթակի հրապարակման փուլերի վերաբերյալ։