Հայաստանը պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև․ Փաշինյան
ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև․ ընդ որում՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով։ «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման» ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը շեշտեց, որ առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, երկրորդը հարավային ուղին է, որն Ադրբեջանի արևմտյան շրջանները կապում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։
«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղիով»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա նշեց, որ այս պատրաստակամությունը Հայաստանը հայտնել է պաշտոնապես։