Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Ռաֆահում իսրայելական օպերացիան ստիպում է 800 հազար մարդու լքել իրենց տները․ ՄԱԿ Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել հայտնի օրենքի դեմ ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների Տավուշի մարզպետը սպառնացել է Կիրանցի բնակչին զորքով հանել իր տնից, որ հանձնեն Բաքվին (տեսանյութ) Կիրանցի բնակիչը օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Սարգիս Ադամյանի Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է (տեսանյութ) Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ) Սրբազանի հետ հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան Իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր․ Աշոտյան Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Լույս չի լինի մի շարք հասցեներումՍպաներից մեկն ասաց` այս ամենը մեր ապրելու իրավունքը մեզ վերադարձրեց. Սրբազան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնըՄիրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ՀՀ մոտեցումներըՔաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. Ռազմական ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում է պահեստազորի սպաների հետ. դռնփակ հանդիպմանը ներկա են հարյուրավոր սպաներ և ռազմական գործիչներՎաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերըԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատակիցներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն
25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԻմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում պաշտոնականացված չէ․ պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ ՍրբազանՃանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներինՎանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կինԵրբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան (տեսանյութ)Հայաստանում այսօր 118 թանգարաններ այցելուների համար անվճար բաց կլինեն մինչև ժամը 24:00-նՂալումյանն ասեց` Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ (տեսանյութ)Թուրքը այս ըստի պտի կանգնի, տունս այ հեն ա՝ ես ո՞նց պետք ա ապրեմ․ ով համձայան ա՝ թող գա իմ տանն ապրի․ կիրանցի (տեսանյութ)ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ»- ը կանեն ամեն ինչ՝ Սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի համար. Հայկ ՄամիջանյանՀաջիևն ու Ջեյք Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հնարավոր է վարչապետի թեկնածուի հարց քննարկենք. Բագրատ Սրբազան
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ․ կան տուժածներԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԵրկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն․ Սուրեն ՍուրենյանցԵրևանի մետրոպոլիտենն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը
Տնտեսություն

Ինչպե՞ս է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հարցազրույցը Global Finance պարբերականին:

Հաշվի առնելով վերջին մի քանի տարիների ընթացքում միջազգային շուկաներում տիրող անկայունությունը` ի՞նչ միջոցներ է ձեռնարկել բանկը ռիսկերը նվազեցնելու և շարունակական աճ ապահովելու ուղղությամբ:  

Ամերիաբանկը վերջին տարիներին կայուն հաջողություններ է գրանցում: Աշխարհաքաղաքական լարվածությամբ և շուկայի անկայունությամբ պայմանավորված բարդ միջավայրում Բանկը ճկունություն է ցուցաբերել և մի քանի հիմնական ֆինանսական ցուցանիշներով գերազանցել շուկայի միջին ցուցանիշները: Մեր հաջողությունը կառուցված է ամուր հիմքերի վրա` պատշաճ դիվերսիֆիկացված հաշվեկշիռ, արդյունավետ կորպորատիվ կառավարում և ապագայի հստակ տեսլական:

ֆինանսական արդյունավետությունը բարելավելու և ռիսկով ճշգրտված կայուն շահութաբերություն ապահովելու համար մենք կարողացել ենք կիրառել ռիսկերի և իրացվելիության կառավարման հավասարակշռված մեխանիզմ: 2023թ. սեպտեմբերի դրությամբ բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 1.33 տրիլիոն ՀՀ դրամ` 2019թ. ի վեր գրանցվող 12% միջին տարեկան աճի տեմպով: 2023թ. 3-րդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկն ամենախոշոր վարկատուն է շուկայում՝ 902 մլրդ ՀՀ դրամ վարկային պորտֆելով և շուկայի 19.1% մասնաբաժնով: Մեր որդեգրած ունիվերսալ բանկային մոդելի ներքո  շարունակել ենք դիվերսիֆիկացնել բանկի վարկային պորտֆելը՝ վերջին տարիներին մանրածախ և ՓՄՁ վարկերի գծով ապահովելով պորտֆելի երկնիշ աճ, ինչը նպաստել է վարկերի արդյունավետ բաշխմանը. մանրածախ և ՓՄՁ վարկերը կազմում են ընդհանուր վարկային պորտֆելի 61.2%-ը:

2020թ. սկսած շարունակաբար բարելավվում է նաև Բանկի վարկային պորտֆելի որակը։ 2023թ. սեպտեմբերի դրությամբ չաշխատող վարկերը կազմել են 2.16% (շուկայում գրանցված 2․97%-ի համեմատ)` պահպանելով նվազման միտումը և մնալով երկարաժամկետ միջին և նախահամաճարակային ցուցանիշից ցածր մակարդակի վրա (2.87%)։  Ընդհանուր ավանդների ու պարտատոմսերի գծով տարեսկզբից գրանցվել է 14.2% աճ և 27% աճ նախորդ տարվա համեմատ՝ հիմնականում ժամկետային ավանդների հաշվին:  Չնայած անորոշ արտաքին պայմաններին` ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ սեգմենտներում ընդլայնվել է հաշվետերերի բազան, և էապես աճել են ավանդների պորտֆելները:

2023թ. առաջին երեք եռամսյակների ընթացքում մեր ընդհանուր կապիտալն աճել է 10.1%-ով ՝ հասնելով 190 մլրդ ՀՀ դրամի, ինչի հիմքում 2019թ.-ից գրանցված 17% միջին տարեկան աճի տեմպն է, որին նպաստել է կայուն շահույթի ապահովումը:  Փաստացի, մեր զուտ շահույթը վերջին տարիներին աճում է երկնիշ թվով և՛ զուտ տոկոսային, և՛ ոչ տոկոսային եկամուտների հաշվին, ինչը վկայում է բանկի կողմից կայուն շահույթ գեներացնելու կարողության մասին: Արդյունքում, շահութաբերության ցուցանիշները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա (բանկի զուտ տոկոսային մարժան կազմել է 6.4%, կապիտալի եկամտաբերությունը՝ 26%, իսկ ակտիվների եկամտաբերությունը՝ 3.6%)` էապես գերազանցելով նաև շուկայական միջին ցուցանիշը:

Նման դինամիկ արդյունքները մեծ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների շրջանում, և վկայում են այն մասին, որ Ամերիաբանկը շարունակելու է իր փոխակերպման ուղին:  Իրականում, այս առումով բանկի հաջողությունն արտացոլում է դրական մակրոտնտեսական միջավայրը. 2022թ․–ին Հայաստանի տնտեսությունը դրսևորեց ճկունություն և աճի բարձր ներուժ՝. ապահովելով ՀՆԱ-ի 12.6%- աճ` միևնույն ժամանակ պահպանելով տարածաշրջանում ամենացածր գնաճի մակարդակը և ամենակայուն արժույթը։ 

Բանկի հիմնական դիրքերը պաշտպանելու համար կիրառվե՞լ են արդյոք որևէ հատուկ միջոցներ կամ գործիքներ:

Ամերիաբանկը մշտապես հետևել է, որ իր կորպորատիվ կառավարումը համապատասխանի միջազգային լավագույն ֆինանսական և ինստիտուցիոնալ փորձին:  Եվ դա կարևոր է բանկի հիմնական դիրքերը և հեղինակությունը ամրապնդելու տեսանկյունից: Բանկի ընդհանուր կառավարման համար պատասխանատու Տնօրենների խորհրդի անդամների բացարձակ մեծամասնությունն անկախ, ոչ գործադիր տնօրեններ են՝ միջազգային բազմակողմանի փորձով և ֆինանսական ոլորտի խորը գիտելիքներով: Բանկի հաջողությանը նպաստում են նաև փորձառու, բանիմաց, կազմակերպության արժեքներին և գաղափարներին հավատարիմ բաժնետերերը, որոնց կազմում ընդգրկված են նաև միջազգային ֆինանսական հաստատություններ (ՎԶԵԲ և ԱԶԲ):  Ամերիաբանկը կարևորում է էթիկայի ամենաբարձր ստանդարտների և միջազգային պահանջների պահպանումը, ինչը դարձել է բանկի գործունեության բնորոշ հատկանիշը:

Ֆինանսական կայունության մեր ցուցանիշները նույնիսկ ամենադժվար ժամանակներում մնացել են բարձր մակարդակի վրա, իսկ շահութաբերության շարունակական բարելավումը վկայում է բանկի ֆինանսական կայունության մասին: Մասնավորապես, բանկը կատարեց «Բազել 3» համաձայնագրով նախատեսված կապիտալի բուֆերների ներդրման  պահանջները՝ նախապես ապահովելով պաշտպանության անհրաժեշտ մեխանիզմները:

Շրջակա միջավայրի պաշտպանությունը, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը վերջին տարիներին էլ ավելի կարևոր են դարձել: Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել որպեսզի կազմակերպությունը կարողանա ապահովել իր պարտականությունների կատարումը նշված ոլորտներում: Բախվել եք արդյո՞ք կոնկրետ մարտահրավերների, և եթե այո, ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:

Կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության ստանդարտների լավագույն պրակտիկայի ներդրման ուղղությամբ մենք շուկայում միշտ եղել ենք միտումներ ձևավորող:

Կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության ընդհանուր գաղափարներին մեր հանձնառությունը մշտապես եղել է երկարաժամկետ զարգացման մեր անկյունաքարերից: Էկոլոգիապես կայուն զարգացման կերտումըմեր մոլորակը և գալիք սերունդներին պաշտպանող ապագայի ապահովմանն ուղղված ներդրումները պահանջումեն, որ ֆինանսական հաստատությունները առանցքային դեր ստանձնեն այդ գործում: Ամերիայում մենք պատասխանատու գործելակերպ ենք ներդրել և ներդրումային որոշումների կայացման ժամանակ հետևողականորեն առաջնահերթություն ենք տալիս էկոլոգիապես կայուն զարգացմանը: Կանաչ ներդրումները, վերականգնվող էներգետիկան և շրջակա միջավայրի պաշտպանության հիմնախնդիրները ոչ միայն մարտահրավեր են, այլև` հնարավորություն, որն Ամերիան մտադիր է լիարժեք օգտագործել: Դեռևս 2020թ. մենք հանդես եկանք որպես կանաչ պարտատոմսերի առաջին թողարկողը Հայաստանում և շարունակում ենք կարևորել բանկի կանաչ ակտիվների պորտֆելի հետագա ընդլայնումը։

Որպես Հայաստանի առաջատար բանկ`  մենք ստանձնել ենք մեր համայնքներին աջակցելու պատասխանատվություն` օգնելով նրանց, ում առավելապես անհրաժեշտ է մեր աջակցությունը, այդ թվում՝ վերջերս տեղահանված մեր հայրենակիցներին: Մենք խոշոր ներդրումներ ենք կատարել մեր համայնքների զարգացման ուղղությամբ։

Հաշվի առնելով նշված խնդիրները, ինչպես նաև արհեստական բանականության, թվային արժույթների և նմանատիպ այլ հանգամանքների ազդեցության ներքո փոփոխվող միջավայրը, ի՞նչ աշխատանք եք կատարել կազմակերպությունն ապագա մարտահրավերներից պաշտպանելու և հաճախորդներին հետագայում նույնպես բարձրորակ պրոդուկտներ առաջարկելու համար:

Բանկի բոլոր մակարդակներում  մեր մտահորիզոնը և ստեղծագործական մոտեցումն ապահովել են փոփոխվող պայմաններին հարմարվելու ունակություն:   Մենք եղել ենք տարածաշրջանում թվային փոխակերպումը խթանող առաջին հաստատություններից մեկը` ապահովելով ինտերնետ-բանկինգ համակարգի օգտագործման 69% գործակից և  կանխիկ գործառնությունների բեռնաթափման 84% ցուցանիշ ինչը վկայում է մեր ռազմավարական զարգացման նշանակալի հաջողությունների մասին:

Թվային փոխակերպումը մենք դիտարկում ենք որպես բանկային ոլորտի սահմաններից դուրս նոր հորիզոններ բացելու հնարավորություն. զարգացման այս արդյունավետ հարթակները մենք կարող ենք առաջարկել տարբեր ոլորտներին, շուկաներին և պոտենցիալ հաճախորդների լայն շրջանակին:  Առողջապահությունից մինչև ճամփորդություն ու մինչև ֆինտեխ կրթություն, որտեղ տվյալների և հնարավորությունների համապարփակ կիրառումը կարող է նոր հեռանկարներ ստեղծել և տարբերակներ ներկայացնել, մենք այս ուղղությամբ համագործակցում ենք առանցքային դերակատարների հետ՝ մեր տեխնոլոգիական փորձառությունն առավել արդյունավետ օգտագործելու և շուկայում ներկայացնելու համար: