ՀՀ կառավարությունը 65 միլիոն դոլար կհատկացնի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար
Հայաստանի ատոմակայանը «Ռոսատոմ»-ի հետ պայմանագիր կկնքի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թ. երկարաձգելու աշխատանքների իրականացման համար։
Նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության վաղվա` դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում։
Ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու նպատակով «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ հետ կնքել 65 մլն ԱՄՆ դոլարի չափով պայմանագիր։
Սահմանվում է, որ պայմանագրի գինը չի կարող գերազանցել 65 000 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափը։