Ռեալը ցանկանում է երկարաձգել պայմանագիրն Անչելոտիի հետ
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ, հայտնում է Relevo-ն, փոխանցում է Armsport-ը։
Արքայական ակումբը մտադիր է իտալացի մասնագետի հետ համագործակցությունը երկարաձգել ևս երկու տարով։ Մադրիդյան ակումբը մտադիր է համաձայնության գալ իտալացի մասնագետի հետ մինչև Սուրբ Ծնունդ։