ՖԻԴԵ-ի աշխարհի արագ շախմատի առաջնություն․ ինչ արդյունք ունի Հայաստանը
Ավարտվեց ՖԻԴԵ-ի աշխարհի արագ շախմատի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղային օրը:
Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ 5 խաղափուլից հետո միանձնյա առաջատարը ՖՎ Ալեքս Սահակյանն է, ով հաղթել է բոլոր 5 խաղերում:
ՄՎ Վահե Դանիելյանը, ՎԹ Ալբերտո Աթոյանը և ՖՎ Էրիկ Գասպարյանը ունեն 4.5 միավոր։
Արագ շախմատի մրցաշարը անցկացվում է նոյեմբերի 9-ից 10-ը՝ 9 խաղափուլով, կայծակնային շախմատի մրցաշարը՝ նոյեմբերի 11-ին՝ կրկին 9 խաղափուլով: