Ոմանք Մբապեին չեն ընդգրկել լավագույն հնգյակում, զարմանալի էր․ Դեշամը՝ Ոսկե գնդակի մասին
Դիդյե Դեշամը զարմացած է որոշ լրագրողների քվեարկությունից «Ոսկե գնդակի» համար։
«Քվեարկությանը մասնակցում են լրագրողներ գրեթե ամեն տեղից։ Որոշ ձայներ ինձ, մեղմ ասած, հատկապես զարմացրեցին։
Մբապեին չներառելով լավագույն ֆուտբոլիստների հնգյակում… Չեմ ասի, որ դա անարդար է, բայց դա հեռու չէ իրականությունից»,- Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը, փոխանցում է Armsport-ը։
Կիլիան Մբապեին լավագույն հնգյակում ընդգրկել է 92 լրագրողներից 84-ը։ ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը վաստակել է 270 միավոր և 3-րդ տեղն է զբաղեցրել վերջնական վարկանիշում։