Անչելոտին համաձայնություն չունի Բրազիլիայի հավաքականի հետ
Կառլո Անչելոտին կարող է չգլխավորել Բրազիլիայի հավաքականը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 64-ամյա իտալացի մասնագետը պետք է դառնա Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի ավարտին՝ 2024 թվականի ամռանը։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
«Անչելոտին Բրազիլիայի հետ համաձայնության չի եկել։ Եթե «Ռեալը» նրան առաջարկի երկարաձգել պայմանագիրը, նա այն կստորագրի փակ աչքերով»,- ասել է լրագրող Էդու Ագիրեն El chiringuito de Jugones-ի եթերում, փոխանցում է Armsport-ը։
Անչելոտին «Ռեալը» մարզել է 2013-2015 թվականներին: 2021 թվականին նա վերադարձավ ակումբ։ Նա թիմի հետ նվաճել է 10 տիտղոս, այդ թվում՝ Լա Լիգան և երկու Չեմպիոնների լիգա։