Սպորտում լուրջ խնդիրներ կան․ Ժաննա Անդրեասյան
Իհարկե, նաև սպորտում ունենք լուրջ խնդիրներ կառավարման արդյունավետության բարձրացման հետ կապված։ Այս մասին 2024 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա տեղեկացրեց, որ մարզադպրոցներում պետք է դրվեն կառավարման նոր մոտեցումներ։
«Ուսումնական ծրագրերի հաստատման մոդել պետք է գործի, ինչպես նաև միասնական որակի համակարգ։ Պետք է բարձրացվի ոլորտի լիազոր մարմնի մարզական կազմակերպությունների իրավահարաբերությունների արդյունավետությունը, պետք են հստակ դերաբաշխումներ»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։
Նա նաև ասաց, որ ռազմավարություն է մշակվում, որն ուղղված է երիտասարդությանն ակտիվացնելու քաղաքականությանը։
Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ արդեն եկող տարի այս ոլորտում մշակված ծրագրերը կյանքի կկոչվեն։