Նման խաղում ֆավորիտ չի լինում․ Չավին՝ Ռեալի դեմ խաղի մասին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ խաղից առաջ, armsport-ի փոխանցմամբ, կիսվել է իր սպասելիքներով։
«Նման խաղում ֆավորիտ գրեթե երբեք չկա: Երբեք ոչինչ չես կարող կանխատեսել։ Շանսերը 50-50-ն են»,- Չավիի խոսքերն է մեջբերում AS-ը:
«Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 28-ին։