Լևանդովսկու մասնակցությունը Կլասիկոյին հարցականի տակ է
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է մասնակցել Կլասիկոյին։
Լա Լիգայի 11-րդ տուրում կատալոնական թիմը կընդունի Մադրիդի «Ռեալին»։ Խաղը կկայանա շաբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բարսայի» լեհ հարձակվողը կարող է խաղադաշտ դուրս գալ այս խաղում, չնայած այն հանգամանքին, որ դեռ լիովին չի ապաքինվել կոճի վնասվածքից։
Լևանդովսկու մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի վաղվա մարզումից հետո։ Հարձակվողը կաշխատի ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, և եթե խնդիրներ չառաջանան, Ռոբերտը կմասնակցի հանդիպմանը, փոխանցում է Armsport-ը։
Սպասվում է, որ լեհ ֆուտբոլիստը խաղը կսկսի պահեստայինների նստարանից և խաղադաշտ դուրս կգա 15-20 րոպեով: