ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 95-րդն է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 95-րդն է։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մեկ ամսում նահանջել է չորս հորիզոնականով։
Լավագույն տասնյակում են աշխարհի չեմպիոն Արգենտինան, փոխչեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Բելգիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Իսպանիան, Իտալիան ու Խորվաթիան։