Կարևոր հաղթանակ. Մխիթարյանը մեկնաբանել է «Տորինո»-ի դեմ խաղը (լուսանկարներ)
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում լուսանկարներ է հրապարակել «Տորինո»-ի դեմ հաղթական հանդիպումից:
Լուսանկարներին կից նա գրել է․ «Կարևոր հաղթանակ այս երեկո և առանց բաց թողած գոլի արտագնա խաղերում»։
Հիշեցնենք, որ «Ինտեր»-ն այդ խաղում հաղթեց 3:0 հաշվով, իսկ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այժմ միլանյան ակումբը գլխավորում է A սերիայի մրցաշարային աղյուսակը:
An important win tonight and a clean sheet in away matches!