Ռեալ Սոսյեդադը հաղթել է Մալյորկային. Զախարյանն առաջին անգամ մեկնարկային կազմում է եղել
Սան Սեբաստիանում կայացել է Լա լիգայի 10-րդ տուրի հանդիպումը, որում «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով առավելության է հասել «Մալյորկայի» նկատմամբ։
Միակ գոլը հանդիպման 64-րդ րոպեին խփել է Բրայս Մենդեսը։
«Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանն իսպանական թիմի կազմում առաջին անգամ դաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից։ Նա մասնակցել է առաջին խաղակեսին և փոխարինվել է ընդմիջմանը, գրում է armsport-ը։
Opta-ի տվյալներով Զախարյանն այս խաղում 19 անգամ դիպչել է գնդակին, կատարել է 2 հարված, 11 փոխանցում, որոնցից 9-ը՝ ճշգրիտ, թույլ է տվել 1 խախտում, 5 անգամ կորցրել է գնդակը և մեկ անգամ տուգանային հարված է կատարել եզրից։