Սպերցյանը կհամապատասխաներ այդ թիմերին․ Տորմենա
«Կրասնոդարի» պաշտպան Վիտոր Տորմենան կարծիք է հայտնել, որ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ի վիճակի է հանդես գալ պորտուգալական ուժեղագույն ակումբներում՝ «Պորտուում» և «Բենֆիկայում»։
«Կրասնոդարի» պաշտպան Վիտոր Տորմենան, armsport-ի փոխանցմամբ,կարծիք է հայտնել, որ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ի վիճակի է հանդես գալ պորտուգալական ուժեղագույն ակումբներում՝ «Պորտուում» և «Բենֆիկայում»։
«Նա լավ կհամապատասխաներ «Պորտուին» կամ «Բենֆիկային», և այնտեղից նա կարող էր էլ ավելի բարձրակարգ ակումբ տեղափոխվեր:
Հավատում եմ, որ նա շուտով կկարողանա հայտնվել թոփ ակումբում»,- Տորմենայի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
Նշենք, որ մինչ կրասնոդարյան ակումբ տեղափոխվելը Տորմենան հանդես է եկել պորտուգալական «Բրագայում»։